Պերուի դատարանը որոշել է նախկին նախագահ Ալեխանդրո Տոլեդոյին կալանավորել:
Պերուի դատարանը նախկին նախագահին կալանավորելու որոշում է կայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 10, ԱՐՑԱԽՊՐԵՍ: BBC-ին հայտնում է, որ նրան կասկածում են բրազիլական Odebrecht շինարարական կազմակերպությունից կաշառք վերցնելու մեջ:
Ընկերությունում ընդունել են, որ 800 մլն դոլարի կաշառք են տվել Լատինական Ամերիկայի երկրների կառավարություններին: Ինչ վերաբերում է Պերուին, ապա վճարվել է 29 մլն դոլար, հենց այն ժամանակահատվածում՝ 2001-ից 2006 թվականներին, երբ պաշտոնավարել է Տոլեդոն: Դրա դիմաց ընկերությունը կարողացել է շահել կես մլրդ դոլարի տենդերը:
Ներկայումս Տոլեդոն Փարիզում է եւ ժխտում է կոռուպցիոն սկանդալին իր մասնակցությունը: