Artsakhpress

Քաղաքական

Ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների փաստով հայ իրավապաշտպանների խումբը դիմել է ՄԻԵԴ

Իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) քաղաքացիական բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի խումբ գանգատներ:

Ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների փաստով հայ իրավապաշտպանների խումբը դիմել է ՄԻԵԴ

Ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության և զինծառայողների իրավունքների խախտումների փաստով հայ իրավապաշտպանների խումբը դիմել է ՄԻԵԴ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է Իրավաբան-իրավապաշտպանների խումբը, մասնավորապես.
1.      ԼՂՀ Պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 դիմումատուներ) զոհվածների մարմինների նկատմամբ միջամտության հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Երեք զինծառայողների առնչությամբ գանգատներում բարձրացվել է նաև նրանց կյանքի իրավունքի և խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման հարց:

22 գանգատները ծանուցվել են Ադրբեջանի իշխանություններին. Պատասխանի համար տրվել է ժամկետ` մինչև 28.03.2017թ:

2.      02.04.2016թ Թալիշ գյուղում իրենց տանը սպանված Խալափյան ընտանիքի տարեց երեք անդամների մերձավոր ազգականների անունից (3 դիմումատուներ) սպանված անձանց կյանքի իրավունքի, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, սպանվածների մարմինների նկատմամբ միջամտության հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Սպանվածներից մեկի առնչությամբ գանգատում բարձրացվել է նաև խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման հարց:

Այս գանգատները միավորվել են մեկ գանգատում և ծանուցվել են Ադրբեջանի իշխանություններին. Պատասխանի համար տրվել է ժամկետ, մինչև 27.11.2017թ:

3.      02-05.2016թ մարտական գործողությունների հետևանքով տուժած և պոտենցիալ տուժող հանդիսացող 693 քաղաքացիական անձանց անունից (Թալիշ գյուղի 133, Մատաղիս գյուղի 133, Մարտակերտ քաղաքի 132, Ճարտար քաղաքի Ներքին Ճարտար թաղամասի 229, Մարտունի քաղաքի 13 և Ասկերանի շրջանի բնակավայրերի 37) քաղաքացիական բնակավայրերի ոչ խտրական հրետակոծության հետևանքով նրանց կյանքի, սեփականության, անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի, ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով: Թալիշ, Մատաղիս և Մարտակերտ բնակավայրերի բնակիչների դեպքում բարձրացվել է համայնքային ինքնությանը պահպանելու և համայնքային համագոյակցության իրավունքին միջամտելու իրավաչափության հարցը՝ որպես անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի ինքնուրույն ասպեկտ:

Գանգատները առանձնացվել են 360 գանգատներում, տրվել են անվանումներ և համարներ. Դեռևս լուծված չէ կոմունիկացիայի հարցը:

4.      3 գանգատ ներկայացվել է չորսական անչափահասների անունից (զոհված աշակերտ և այլոք)՝ Ճարտար, Մատաղիս և Թալիշ բնակավայրերից:

Գանգատները գրանցվել են, տրվել են անվանումներ և համարներ. Դեռևս լուծված չէ կոմունիկացիայի հարցը:

5.      Հայ Առաքելյայց Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի անունից Թալիշ գյուղի եկեղեցու ու մատուռի հրետակոծման հետևանքով մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփականության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի, խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու պահանջով:

Գանգատը գրանցվել է, տրվել է անվանում և համար. Դեռևս լուծված չէ կոմունիկացիայի հարցը:

Որպես մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային մեխանիզմ՝ Դատարանից ակնկալվում է իրավունքների խախտման փաստի արձանագրում, որի դեպքում Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր կլինի նախ արդարացի փոխհատուցում տրամադրել իրավունքի խախտման զոհերին, ապա՝ ստեղծել և արդյունավետ գործարկել մարտական գործողությունների ընթացքում կատարված մարդու իրավունքների բոլոր խախտումների քննության մեխանիզմներ, բացահայտել խախտման համար պատասխանատուներին և ենթարկել արդարացի պատժի, դադարեցնել ազգային հատկանիշով պայմանավորված խտրական պետական քաղաքականությունը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search