Ապրիլյան պատերազմի օրերին Ղարաբաղում արված լուսանկարները LensCulture Exposure Guide – 2017 լուսանկարների միջազգային մրցույթում մրցանակային երկրորդ տեղն է զբաղեցրել:
Ապրիլյան պատերազմի մասին լուսանկարները միջազգային մրցույթում մրցանակ են շահել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լուսանկարների հեղինակն արցախցի լուսանկարիչ Արեգ Բալայանն է, ով ապրիլյան պատերազմի ժամանակ օրեր շարունակ որպես կամավոր եղել է առաջին գծում, գրում է Armedia.am-ը :
Նշենք, որ մրցույթին մասնակցել են 5 մայրցամաքի 22 երկրների 44 լուսանկարիչներ: