Artsakhpress

Հասարակական

Արցախի պետական համալսարանում անց է կացվել «Ղարաբաղյան շարժում. մշակութային ասպեկտ» խորագրով դասախոսություն

Այսօր՝ փետրվարի 18 ին, ոչ ֆորմալ կրթության շրջանակներում Արցախի պետական համալսարան են այցելել ազգագրագետներ Հարություն Մարությանը և Լևոն Աբրահամյանը ու հանդես եկել «Ղարաբաղյան շարժում. մշակութային ասպեկտ» խորագրով դասախոսությամբ:

Արցախի պետական համալսարանում անց է կացվել «Ղարաբաղյան շարժում. մշակութային ասպեկտ» խորագրով դասախոսություն

Արցախի պետական համալսարանում անց է կացվել «Ղարաբաղյան շարժում. մշակութային ասպեկտ» խորագրով դասախոսություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ազգագրագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն անդրադարձել է «Ղարաբաղ-Հայաստան փոխհարաբերությունները. ղարաբաղյան շարժումը պատկերագրության մեջ» թեմային: «1988 թվականին Արցախը կայացրեց պատմական որոշում, որը լավ իմաստով ամեն ինչ խառնեց և որը նոր ճանապարհ բացեց բոլորիս համար: Հայ ժողովուրդն արձագանքում էր ղարաբաղյան իրադարձություններին և արձագանքման համար լավագույն ձևը, մեր կարծիքով, դա պատկերագրական նյութն էր, որը ստեղծվեց ղարաբաղյան շարժման ընթացքում: Խոսքս վերաբերում է այն բոլոր պաստառներին, որոնք օգտագործվել են 1988-90 թթ.-ին՝ Հայաստանում ցույցերի ժամանակ»,- մասնավորապես ասել է Հ. Մարությանը:

Ազգագրագետը ներկաներին ցուցադրել է այդ տարիների տարբեր խորագրեր կրող պաստառներ, որոնք նա բաժանում է տեսակների: «Պաստառների գրությունները տարբեր էին, երբեմն նաև զավեշտալի. «Մի ազգ, մի հանրապետություն», «Արցախն անհապաղ վերամիավորել Հայաստանին»-ից մինչև «Ղարաբաղ չվախենաս, Հակոբիկը քեզ հետ է» անվանումներով: Ես ընդհանրապես փորձում եմ Հայաստանում ծավալված ղարաբաղյան շարժումը դիտարկել 1989 թթ.-ի արևելաեվրոպական հեղափոխությունների համատեքստում և հույս ունեմ այդ առիթով աշխատություն գրել այն իմաստով, որ այն ինչ եղավ Հայաստանում, պայմանավորված ղարաբաղյան շարժման հետ, իրականում հեղափոխություն էր»,- հավելել է Հ. Մարությանը:

Ազգագրագետ, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Հարությունյանն էլ խոսել է «Ղարաբաղյան շարժում. մշակութային հայացք 30 տարի անց» թեմայի շուրջ: Ըստ ազգագրագետի՝ մշակութային տեսանկյունից թե´ ցույցերը, թե´ հավաքները և թե´ նույնիսկ հացադուլները վերածվել էին յուրահատուկ տոնի:
Հարություն Մարությանը և Լևոն Աբրահամյանը պատասխանել են նաև ներկաներին հուզող հարցերին:
Հանդիպմանը մասնակցում էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, «Հելսինկյան նախաձեռնություն-92» ղարաբաղյան կոմիտեի ներկայացուցիչ, դոկտոր Կարեն Օհանջանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ. ուսանողներ:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search