Ախալքալաքի տոնավաճառում վաճառվում է կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկերով։
Ահազանգ. Թուրք առևտրականները ներբանի տակ հայկական խաչով կոշիկ են ներմուծում Վրաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ջավախք» հիմնադրամից Արտյուշ Գրիգորյանն ահազանգում է. «Ներմուծել են Վրաստան թուրք առևտրականները Թուրքիայից։ Բացարձակ անարգանք է քրիստոնեական արժեքների նկատմամբ։ Մտահոգիչ է այն, որ հայատառ գրականությունը Վրաստան տեղափոխելիս վրացական մաքսատանը հանդիպում է բազմաթիվ արգելքների, բայց քրիստոնեական երկիր Վրաստանը աչք է փակում այն հանգամանքի վրա, որ երկիր ներմուծվում է ապրանք, որի միջոցով անարգված են քրիստոնեական արժեքները։ Հուսով ենք՝ այս խայտակառությունը կարժանանա Հայ և հատկապես Վրաց եկեղեցու, ինչպես նաև Վրաստանի համապատասխան պետական մարմինների ուշադրությանը և կստանա համապատասխան գնահատական», - գրում է Արևելք-ը: