Շատ կարևոր է, որպեսզի հանրաքվեին ժողովուրդն ակտիվ մասնակցություն ունենա և ցույց տա, որ հասկանում է դրա նշանակությունը:
Ժողովրդի ակտիվությունը շատ կարևոր է. ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպան Ռայներ Մորելը:
«Ես այստեղ եմ ժամանել, որպեսզի ծանոթանամ Արցախի հետ: Ուզում եմ տեսնել, թե ինչպես է այստեղի ժողովուրդն իրեն դրսևորում այսպիսի կարևոր քաղաքական իրադարձության ժամանակ, և որքանով են արդյունավետ գործում ժողովրդավարական ինստիտուտները»,- ասել է Ռ. Մորելը և հավելել, որ դա նրան հնարավորություն կտա երկրի մասին գնահատական տալ:
ՀՀ-ում Գերմանիայի նախկին դեսպանը նշել է նաև, որ այս պահին միայն կարող է ասել, որ նախնական փուլում ամեն ինչ շատ լավ է կազմակերպված: