Քաշաթաղի շրջանի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանի փոխանցմամբ՝ Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը տեղեկացրել է, որ հանրաքվեի աշխատանքները շրջանում ընթանում են բնականոն հունով։
Հանրաքվեի աշխատանքները Քաշաթաղում ընթանում են բնականոն հունով. վարչակազմի ղեկավարի տեղակալ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Օրվա ընթացքում Բերձորի թիվ 10/1 և 10/2 ընտրատեղամասեր են այցելել միջազգային դիտորդներ, ովքեր բարձր են գնահատել կատարված աշխատանքը: Ժամը 17:00-ի դրությամբ՝ Քաշաթաղի շրջանի ընտրողների մոտ 80 տոկոսն արդեն մասնակցել է քվեարկությանը: Սակայն տեղամասերում դեռ շարունակվում են աշխատանքները»,- ասել է Ա. Մխիթարյանը:
Ընտրողներից լիբանանահայ Անդրանիկը, ով արդեն 3 տարի է, ինչ Բերձորի բնակիչ է, նշել է, որ կարևոր է, որ ընտրողները գիտակցում են, թե ինչի համար են քվեարկում։ Հիշեցնենք, որ Արցախի Սահմանադրության հանրաքվեի թիվ 10 ընտրատարածքում գործում են Քաշաթաղի և Շուշիի ընդհանուր 70 ընտրատեղամասերը, որից 61-ը՝ Քաշաթաղի, մնացածը՝ Շուշիի շրջանում: