Artsakhpress

Քաղաքական

Հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կլինեն փետրվարի 23-ին

Այսօր տեղի է ունեցել ԱՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի (ՀԿՀ) հերթական նիստը, որը վարում էր ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կլինեն փետրվարի 23-ին

Հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կլինեն փետրվարի 23-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին փետրվարի 20-ի հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը 6 կողմ և 1 դեմ արդյունքներով հաստատելուց հետո Ս. Արզումանյանը ներկայացրել է հանրաքվեի նախնական տվյալները:

«Ըստ ընտրացուցակների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 103 հազար 818 քաղաքացիներ, որոնցից հանրաքվեին մասնակցել են 79 հազար 428-ը, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը: «Կողմ» քվեարկածների թիվը 69 հազար 570 է, «Դեմ»-ինը՝ 7686, անճշտությունների չեն գրանցվել»,- ասել Ս. Արզումանյանը և նշել, որ ներկայումս ամփոփման աշխատանքներն են ընթանում:

Ս. Արզումանյանի խոսքով՝ հանրաքվեի վերջնական արդյունքները հայտնի կլինեն փետրվարի 23-ին:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՏԻՄ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,4 %-ը. նոր մանրամասներ ընտրված թեկնածուների մասին

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ընտրախախտումների վերաբերյալ նոր հաղորդումներ են ստացվել

ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Հայաստանում գրանցված երկրաշարժի էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ

Search