Artsakhpress

Մշակույթ

Դաշնակահարների միջազգային մրցույթում Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է Առաջին մրցանակի և Գավաթի

Մալթայի Հանրապետության մայրաքաղաք Վալետայում փետրվարի 8-12-ը անցկացվել է դաշնակահարների միջազգային 5-րդ մրցույթը, որտեղ մեր հայրենակից Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է պատվավոր Առաջին մրցանակի և Գավաթի:

Դաշնակահարների միջազգային մրցույթում Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է Առաջին մրցանակի և Գավաթի

Դաշնակահարների միջազգային մրցույթում Արմեն-Լևոն Մանասերյանը արժանացել է Առաջին մրցանակի և Գավաթի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վալետայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթը ներկայացնում էր մշակույթի և արվեստի հարցերով զբաղվող Եվրոպական Կենտրոնը և մրցույթի կազմակերպիչն է ճանաչված «EPTA – MALTA» («Դաշնամուրի ուսուցիչների եվրոպական միություն») կազմակերպությունը:

Մրցույթի ժյուրիի կազմում էին դաշնակահարներ 22 երկրներից` Մալթայից, Չինաստանից, Բուլգարիայից, Լատվիայից, Լիտվայից, Հունգարիայից, Պորտուգալիայից, Ալբանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Հայաստանից, Ճապոնիայից, Թայվանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Սերբիայից, Բելորուսից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից և Իսպանիայից:

Արմեն-Լևոն Մանասերյանը բազմաթիվ միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր և մեդալակիր է, Հայաստանը բազմիցս ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի սանը (պրոֆեսոր` Շուշանիկ Բաբայանի դասարան) և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի շրջանավարտը (պրոֆեսոր` Սերգեյ Սարաջյանի դասարան), այժմ ուսումը շարունակում է Բելգիայի Լիեժի Թագավորական կոնսերվատորիայում (պրոֆեսոր Եթիեն Րապպեի և Ֆրանսուա Տիրիի դասարաններում)` համատեղելով Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայի հետ (պրոֆեսոր Ս. Սարաջյանի դասարան):


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Լուսանկարներ. ՀՀ ԶՈւ-երը խոցել են հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը. Banakinfo

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Search