Artsakhpress

Հասարակական

Մայր Աթոռում նշվել է Ս. Վարդանանց տոնը

Փետրվարի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը:

Մայր Աթոռում նշվել է Ս. Վարդանանց տոնը

Մայր Աթոռում նշվել է Ս. Վարդանանց տոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագիչն է եղել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Սրբազան արարողությանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբաններ Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավորներ:

Վարդան Սրբազանը Ս.Պատարագի ավարտին քարոզել է Իջման Ս. խորանից` անդրադառնալով Ս. Վարդանանց տոնի սքանչելի խորհրդին ու պատմական նշանակությանը:

«Վարդանանց մարտը դարերի ընթացքում պետք է դառնար հաղթանակի, մարտիրոսության ներշնչման իրական աղբյուր: Խաչ, թե սուր. պատարագի խորհրդին միաբանված հավատքի վկաները լսեցին աստվածային պատգամը քահանայի շուրթերից: Եվ զինվորական, իշխան, պարզ գյուղացի և հոգևորական վճռեցին իրենց ընտրությունը վերահաստատել և սեփական կյանքի միակ շահը համարել մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

Թվում է, թե ռազմական մի պատերազմի հիշատակություն է, որ այսօր տոնախմբում ենք միասին, սակայն, այն լոկ ռազմական չէր: Եթե միայն ռազմական լիներ, դարերի ընթացքում չէր կարող ներշնչել հայ զավակին: Այն քրիստոնեական հավատքի, հոգևոր արժեքների, ընտանիքի ու հայրենիքի պաշտպանության համար մղված մարտ էր:

Մեզ համար «վասն հայրենյաց և վասն հավատո» նշանաբանը միայն Վարդանանց պատերազմին չի պատկանում. այնտեղից սկսվել է: Քրիստոսի սիրո վարդապետության հունդերը Հայաստան աշխարհում` իբրև փոքրիկ սերմնահատիկներ, ցանվել էին Քրիստոսի երկու` Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից: Եվ 5-րդ դարի կեսին հայոց հոգևոր պարտեզում քրիստոնեության սերմերը, որոնք արդեն աճել, պտղաբերել էին, այլևս վարդագույն արյան վկայությամբ հաստատեցին և սեփականացրեցին այն, ինչը հայ մարդու զգացողությունը, գիտակցությունը, հավատքը, արժեքները և այսօր, փառք Աստծո, նաև նյութական հայրենիքն է», - նշել է Վարդան եպիսկոպոսը:

Պատարագիչ Սրբազանն իր խոսքում ընդգծել է, որ Ս. Վարդանանց պատերազմը հոգու և մարմնի, հոգևոր և նյութական արժեքների պատերազմ էր, նյութի դեմ հոգևորի հաղթանակի պատերազմն էր:

«Այնտեղ քաջերը միայն չհերոսացան. նրանք սրբացան, քանի որ  հավատացին, որ իրենց կյանքում գերագույն շահը հավերժության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոս է: Նրանք քայլեցին գիտակից մահվան: Այս էր նրանց` քրիստոնեական կրոնի հանդեպ մեծագույն սխրանքը:

…Մենք` իբրև ազգի, մշակույթի, ընտանիքի, Եկեղեցու պաշտպանության մարտիկների հաջորդներ, այսօր պարտականություն ունենք նրանց անմեռ երազները կյանքի կոչելու` ապրելով, հավատալով և հաղթելով: Այս է պատգամը Վարդանանց խորհրդի. պատգամ, որ մեր յուրաքանչյուրի մտքում և հոգում թելադրում է հավատարմություն ու վստահություն: Այս է այդ նույն խորհուրդը, որ դարերի ընթացքում հայ մարդուն ներշնչել և առաջնորդել է հաղթանակի», - ասել է Սրբազանը` ներկա ժողովրդին հորդորելով քրիստոեական արժեքների վրա խարսխված կյանքով ապրել և պատրաստ լինել կյանքի կոչելու սուրբ հերոս նահատակների հիշատակը և հայրենիքի ու նրա ապագայի հանդեպ նրանց բոլոր երազները:

Իր խոսքում Սրբազան Հայրը տոնի առիթով, որը նաև Նորին Սրբության անվանակոչության օրն է, որդիական ակնածանքով Հայ Եկեղեցու հոգևոր դասի և ողջ հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին:

Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև, նախագահությամբ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, կատարվել է Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականների դասը հավատավոր ժողովրդի հետ միասնաբար առ Աստված աղոթք են բարձրացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, հավերժ պայծառության, ինչպես նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և բեղուն ու խաղաղ հովվապետության համար:


     

Քաղաքական

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search