Թիվ 5 ընտրատարածքում փետրվարի 20-ին տեղի ունեցած ընտրություններում ԱՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով հաղթած անկուսակցական Վիլեն Սաֆարյանի պատգամավորական լիազորությունները երեկ՝ փետրարի 23-ին, հաստատել են ԱԺ 5-րդ նստաշրջանի առաջին նիստում:
Նորընտիր պատգամավորն արդյո ՞ք կանդամակցի «Շարժում 88»-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հարցին, թե կանդամակցի՞ արդյոք «Շարժում 88» խմբակցությանը, նորընտիր պատգամավորը դրական է պատասխանել:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի ստորագրած հրամանագրով Ազգային ժողովի թիվ 5 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, «Շարժում 88» խմբակցության անդամ Վիտալի Բալասանյանը 2016թ.-ի վերջին նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, ինչի արդյունքում, ԱԺ Կանոնակարգի համաձայն, դադարեցվել են նրա պատգամավորական լիազորությունները: