Բուլղարիայում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Ղուրբանովան փորձել է վախեցնել երկրի բնակիչներին:
Ադրբեջանի դեսպանը փորձել է վախեցնել Բուլղարիայի բնակիչներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նա բաց նամակ է տարածել՝ կապված Բուլղարիայի փրկության ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Վալերի եւ Սիմեոնովի եւ կուսակցության այլ անդամների՝ Լեռնային Ղարաբաղ այցի, ինչպես նաեւ դրանից հետո բուլղարական լրատվամիջոցների հրապարակումների հետ: Ըստ haqqin.az-ի՝ նամակը հրապարակել է բուլղարական «24 ժամ» պարբերականը:
Դեսպանը Բուլղարիայի բնակիչներին սպառնացել է քրեական հետապնդմամբ: «Ադրբեջանն իրավունք ունի դատական հայց նախաձեռնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեմ, որոնք որեւէ գործունեություն են ծավալում Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ խոստացել է դեսպանը:
Նշենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունից հետո ԼՂՀ սահմանադրական հանրաքվեն դիտարկելու նպատակով աննախադեպ թվով միջազգային դիտորդներ են ժամանել Արցախ: