Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը (SOCAR) բացասական գնահատական է տվել:
Fitch Ratings-ը Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը բացասական գնահատական է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Fitch Ratings-ը SOCAR-ի երկարաժամկետ դեֆոլտային վարկանիշը, որպես թողարկողի գնահատել է բացասական:
Գործակալության փոխանցմամբ այս պատկերը համապատասխանում է Ադրբեջանի անկախ վարկանիշին, քանի որ SOCAR-ը նավթի և գազի արդյունաբերության ոլորտում ներկայացնում է պետության շահերը:
SOCAR-ի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են պետությանը, և Ադրբեջանի ողջ տարածքում արդյունահանվող գազի և նավթի ծավալների 20 տոկոսը բաժին են ընկնում SOCAR-ին:
SOCAR-ը հանդիսանում է Ադրբեջանի ամենամեծ գործատուն և երկրի բյուջեին ամենաշատ հարկ վճարող ընկերությունը: