Artsakhpress

Քաղաքական

Հայ պատգամավորներն Ադրբեջանի գործելաոճի առնչությամբ դիմել են Եվրոպական խորհրդարանի նախագահին

Սույն թվականի փետրվարի 24-ին Արևելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը համատեղ նամակով դիմել են Եվրոպական խորհրդարանի նախագահ պարոն Անտոնիո Տայանիին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Եվրամիություն - Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի ղեկավարներին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախում սահմանադրության հանրաքվեի իրականացման ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող Եվրախորհրդարանի ԵԺԿ խմբի անդամ - պատգամավորներ պարոն Ֆրանկ Էնգելի, պարոն Յարոմիր Շտետինայի, ինչպես նաև ԵՌՊ խմբի անդամ տիկին Էլենի Թեոխարիուսի նկատմամբ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման հայտարարման հարցի հետ կապված:

Հայ պատգամավորներն Ադրբեջանի գործելաոճի առնչությամբ դիմել են Եվրոպական խորհրդարանի նախագահին

Հայ պատգամավորներն Ադրբեջանի գործելաոճի առնչությամբ դիմել են Եվրոպական խորհրդարանի նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից։

 Նամակում Ադրբեջանի կողմից վերջին շրջանում լայնամասշտաբ տարածում գտած անթույլատրելի գործելաոճի վերաբերյալ նշվել է, որ այսպիսի վարքագծի հետևանքով եվրապատգամավորներն ուղղակիորեն հայտնվել են ոչ միայն իրենց մանդատի սահմանափակման, այլև ազատությանը սպառնացող վտանգի առջև: Ընդգծվել է այն հանգամանքը, որ ստեղծված քայլը ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարությանն ու համաեվրոպական արժեքներին ուղղված նոր սպառնալիք: 

Նամակում կարևորվել է, որ Ադրբեջանի այսպիսի վերաբերմունքը ստանա կոշտ արձագանք միջազգային կառույցների կողմից: Հատուկ նշվել է այն հանգամանքը, որ այս ամենը հարվածում է  ոչ միայն ժողովրդավարության օրրաներից մեկը համարվող համաեվրոպական կառույցին, այլ նաև միջազգային հանրությանն ու ժողովրդավարության գաղափարին:

Պատգամավորները հղված նամակում նշել են, որ Ադրբեջանի այսպիսի գործելաոճը հանդուրժելու հետևանքն այն է, որ Ադրբեջանն արդեն որոշումներ է կայացնում ոչ միայն իր երկրի ներսում, այլև դրանից դուրս: Այս համատեքստում հատուկ անդրադարձ է կատարվել  հայտնի բլոգեր Լապշինի դեպքին, որը պետք է  որ ազդակ հանդիսանար նման գործելաոճը դատապարտելու և դրա դեմ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:

Պատգամավորները հույս են հայտնել, որ Ադրբեջանի այսպիսի անթույլատրելի և ցինիզմի հասնող գործելաոճը կստանա համապատասխան արձագանք համապատասխան միջխորհրդարանական կառույցների կողմից:    


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search