Artsakhpress

Մշակույթ

Մաեստրո Գևորգ Մուրադյանին շնորհվել է Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում

Երեկ՝ մարտի 1-ին, մաեստրո Գևորգ Մուրադյանի ծննդյան 70-ամյակն էր:

Մաեստրո Գևորգ Մուրադյանին շնորհվել է Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում

Մաեստրո Գևորգ Մուրադյանին շնորհվել է Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանի կապացությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախի կամերային նվագախմբի համերգը, որը նվիրված էր նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Գևորգ Մուրադյանի 70-ամյակին:


Երեկոյի ընթացքում շնորհավորելով արվեստագետին՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հայտարարել է, որ Արցախում երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար և ծննդյան 70 ամյակի կապակցությամբ, Գևորգ Մուրադյանին, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրի համաձայն, շնորհվել է ԱՀ ժողովրդական արտիստի կոչում: 

«Ես համարում եմ, որ ոչինչ պատահական չի լինում, և մաեստրոն պատահական չի հայտնվել Արցախում: Դժվար չէ հիշել 2004 թ.-ը, երբ մաեստրոն, գալով Արցախ, իր հետ բերեց երաժշտության կենարար շունչը և ներարկեց Արցախում ապրող մարդկանց: Այսօր արդեն Արցախի պետական կամերային նվագախումբը մեր կարևորագույն խորհրդանիշներից է, որը ներկայացնում է ոչ միայն դասական երաժշտարվեստը, այլև Արցախը՝ ողջ աշխարհին»,- ասել է Ն. Աղաբալյանը և նշել, որ եթե 2004 թվականին հնարավոր եղավ ստեղծել կամերային նվագախումբ, ապա այսօր արդեն սիմֆոնիկի ստեղծման ժամանակն է:


Գևորգ Մուրադյանը իր ելույթում երախտագիտություն է հայտնել իրեն շնորհած բարձր կոչումի համար և նշել, որ երբեք կոչումների հետևից չի ընկել, և սա նրա անձնվեր, անբասիր աշխատանքի արդյունքն է:

«Ես ուղղակի իմ գործն եմ կատարել, և դա տեսել ու գնահատել են պետական այրերն ու ժողովուրդը: Այնպես որ ես չեմ ամաչում այս կրծքանշանը կրելուց, ես վաստակել եմ այդ իրավունքը: Երջանիկ եմ, որ Աստծո կամոք այստեղ եմ գտնվում, սա իմ հարազատ հողն ու ջուրն է: Այստեղ արյուն են թափել մեր ազատամարտիկները՝ հանուն այսօրվա, մենք էլ ենք ազատամարտիկ, մենք էլ մեր արվեստով ենք պայքարում՝ ակտիվ մասնակցելով պետականաշինության գործին»,- հավելել է արվեստագետը:

Մաեստրոյի ծննդյան 70 ամյակին նվիրված համերգին ներկա էր նաև ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով նույնպես շնորհավորել է Գևորգ Մուրադյանին:


«Ես ուրախ եմ, որ հենց սկզբից ինձ բախտ է վիճակվել ձեր անցած ճանապարհի որոշ հանգրվաններում լինել ձեզ հետ: Կամերային նվագախումբ ստեղծելը ոչ միայն շատ ճիշտ որոշում էր, այլև շատ կարևոր էր, որ այդ ճանապարհի գլխավոր դերակատար է ընտրվել հենց Գևորգ Մուրադյանը: Վստահ եմ՝ հետագայում Դուք ավելի մեծ բեմեր եք նվաճելու»,- մասնավորապես ասել է Ա. Ղուլյանը:

Գևորգ Մուրադյանի 70 ամյակին նվիրված համերգին ներկա էին ԱՀ առաջին տիկին Անահիտ Սահակյանը, պետական այրեր, արվեստագետի ընկերներ, ՀՀ-ից հյուրեր, մաեստրոյի արվեստի սիրահարներ:



     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search