2015 թվականին ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում տեղ գրավելու իրավունքի համար կպայքարեն 83 երկրների ներկայացուցիչներ
«Օսկար»-ի համար կպայքարեն ռեկորդային թվով երկրներ
2015 թվականին ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի «օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում տեղ գրավելու իրավունքի համար կպայքարեն 83 երկրների ներկայացուցիչներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հաղորդել է Variety կայքը:
Նախորդ ռեկորդը սահմանվել է մեկ տարի առաջ, երբ նշված անվանակարգի հավակնորդների ցուցակում տեղ էին գտել 76 պետությունների ֆիլմեր:
Երեք երկրներ «Օսկար»-ի համար մրցարշավին կմասնակցեն առաջին անգամ: Դրանց թվում են Կոսովոն, Մալթան եւ Պանաման:
Նաեւ 2015 թվականին այդ անվանակարգում մրցանակային արձանակի վրա առաջին անգամ կփորագրվի հաղթած կինոնկարի ռեժիսորի անունը: Մինչ այդ այն զարդարում էին միայն երկրի անվանումով:
83 անվանակարգորդներից հինգը կհայտարարվեն հաջորդ տարվա հունվարի 15-ին: Դրանից մեկ շաբաթ առաջ կինոակադեմիան կհրապարակի անվանակարգի հավակնորդների կարճ ցուցակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: