Artsakhpress

Քաղաքական

Մենք գնահատում ենք ՀՀ դիրքորոշումը՝ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ. Սիրիայի ԱԳ նախարար

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Սիրիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ուալիդ ալ-Մուալլիմը այսօր՝ մարտի 6-ին, ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի Հանրապետության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Մենք գնահատում ենք ՀՀ դիրքորոշումը՝ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ. Սիրիայի ԱԳ նախարար

Մենք գնահատում ենք ՀՀ դիրքորոշումը՝ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ. Սիրիայի ԱԳ նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱԳՆ-ից  հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ երկու հնագույն ժողովուրդների` հայերի ու սիրիացիների միջեւ բարեկամական հարաբերություններն անցել են ժամանակի փորձությունը եւ խարսխվում են փոխադարձ հարգանքի ու վստահության կուռ հիմքերի վրա: Հայաստանի արտգործնախարարը շեշտում է, որ հայ ժողովուրդը չի մոռանա այն մեծ մարդասիրական հոգածությունը, որը Սիրիայի ժողովուրդը դրսեւորել է՝ ապաստան տալով Ցեղասպանությունից փրկված իր զավակներին:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում ընդգծում է, որ Հայաստանը սիրիական ճգնաժամի ամենասկզբից միջազգային տարբեր հարթակներում մշտապես բարձրաձայնում է Սիրիայում խաղաղության եւ անվտանգության հաստատման կարեւորությունը, դատապարտում է ահաբեկչությունը, հնարավորության սահմաններում մարդասիրական օժանդակություն տրամադրում Սիրիայի ժողովրդին:

Նախարար Նալբանդյանն, այս նշանակալի հոբելյանի առիթով ի մի բերելով հայ-սիրիական համագործակցության հաջողությունները, համոզմունք է հայտնում, որ համատեղ ուժերով կհաջողվի առավել ընդլայնել եւ խորացնել փոխգործակցությունը՝ հանուն երկու բարեկամ ժողովուրդների բարօրության։

Ուալիդ ալ-Մուալլիմն իր ուղերձում նշում է, որ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մարմնավորում է սիրիացի եւ հայ ժողովուրդների պատմական կապերը եւ արտահայտում քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում հարաբերությունները զարգացնելու կամքը:

Նախարար Մուալլիմն ընդգծում է, որ Սիրիան՝ իր քաղաքական ղեկավարությամբ, կառավարությամբ եւ ժողովրդով, ամենայն գնահատանքով է դիտում բարեկամ Հայաստանի նպաստավոր դիրքորոշումները՝ Սիրիայի դեմ ահաբեկչական ագրեսիայի նկատմամբ: Սիրիայի արտգործնախարարը նշում է, որ Սիրիայի ժողովրդի դեմ ագրեսիան կատարող կողմերից մեկը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնող նույն կողմն է, որի քաղաքականությունը խարսխված է միահեծան իշխանության եւ սուլթանական սին երազանքների վրա, ինչը դատապարտված է ձախողման եւ ամենավատ հետեւանքներ կունենա ագրեսորի համար:

Ուալիդ ալ-Մուալլիմը հավելում է, որ Սիրիան, որը սկսել է հաղթանակներ արձանագրել ահաբեկիչների դեմ, վստահ է, որ այն բարեկամները, ովքեր նրա կողքին կանգնեցին ագրեսիայի ժամանակ, նրան ձեռք կմեկնեն ահաբեկչության ավերածությունները վերականգնելու համար: Սա բացառիկ առիթ է հանդիսանում, որ բոլոր ոլորտներում զարգացնենք մեր երկու երկրների միջեւ համագործակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով իր սիրիացի գործընկերոջը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, Սիրիայի բարեկամ ժողովրդին մաղթում է շուտափույթ խաղաղություն եւ բարեկեցություն:

Ուալիդ ալ-Մուալլիմը, շնորհավորելով Էդվարդ Նալբանդյանին երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, բարեկամ Հայաստանին մաղթում է զարգացում եւ բարգավաճում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search