Artsakhpress

Տնտեսական

Քաշաթաղի շրջանի հարավում սկսել է գարնանացանի նախապատրաստումը

Արցախի Քաշաթաղի շրջանի հարավային թևում սկսվել են գարնանացանի նախապատրաստական աշխատանքները:

Քաշաթաղի շրջանի հարավում սկսել է գարնանացանի նախապատրաստումը

Քաշաթաղի շրջանի հարավում սկսել է գարնանացանի նախապատրաստումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իշխանաձորը դարձել է տարածքի կենտրոնը, որտեղ գործում է 2 մեքենա-տրակտորային կայաններ, «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ-ի ոռոգման ցանցի և ճանապարհաշինական բաժինը: Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը տեղում է կազմակերպում գյուղատնտեսական, ճանապարհաշինական, ինչպես նաև՝ գյուղի նոր կառուցվող բնակելի թաղամասի շինարարական և այլ աշխատանքների գործընթացը: Տեղեկացրեց՝ բնակարանաշինարարական և ճանապարհների բարեկարգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է ԱՀ կառավարության և «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի կողմից: Կարևորեց հատկապես բնակարանաշինությունը և գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը տարածքի կայացման գործում: Այստեղ բնակվող ու բարիք ստեղծողները հանդիսանում են նաև բանակի թիկունք, իսկ հարկ եղած դեպքում առաջինն են օգնության հասնաում դիրքերը պահող զինվորին:

Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի ուղեկցությամբ Երիցվանք և Փակահան գյուղերում ծանոթացա ջերմոցային տնտեսություններում կատարվող աշխատանքներին: Երիցվանքի գյուղական համայնքի ղեկավար Զարզանդ Միքայելյանի տեղեկատվությամբ՝ գյուղում մոտ 15 ընտանիք է զբաղվում ջերմոցային տնտեսությամբ (մոտ 5000ք/մ), որոնցում այս օրերին հիմնականում իրականացվում է բանջարաբոստանային մշակաբույսերի՝ լոլիկի, պղպեղի, սմբուկի և այլ բույսերի սերմերի ցանքս՝ սածիլներ ստանալու նպատակով: Նշեց նաև, որ համայնքում յուրաքանչյուր տարի մշակվում է մոտ 25հա բանջարեղեն, 20հա ձմերուկ, 800հա հացահատիկ՝ գարի և ցորեն:

Հայկ Մուրադյանն ընտանիքով Երիցվանք է եկել 1998-ին: Մեր այցի պահին ջերմոցում հողին հանձնած լոլիկի և պղպեղի սերմերն էր ջրում:

 -Մոտ 15 օր ուշացումով ենք այս տարի սկսել աշխատանքները,- ասաց Հայկը՝ հավելելով, որ մոտ 1 հա բանջարանոցի համար են սածիլները: Հրաչ Վարդանյանը 3հա լոլիկի և պղպեղի ցանքսի համար է սածիլ ստանալու: Տարիների փորձով է աշխատում՝ համայնքում արտադրված բանջարեղենը հիմնականում հատկացնելով Ստեփանակերտի «Արցախ ֆրուտ» գործարանին:

Փակահանի գյուղական համայնքի ղեկավար Արայիկ Եղիազարյանը հոր ու եղբոր հետ ավելի շատ տարածք են նախապատրաստել բանջարաբոստանային մշակաբույսեր արտադրելու համար: Ջերմոցում սածիլներն արդեն ծիլ էին տվել: Ասաց՝ գյուղում մոտ 10 ընտանիք նույնպես ջերմոցային տնտեսություն ունի: Գյուղվարչության պետի տվյալներով՝ տարածքում մոտ 55 ջերմոցային տնտեսություն կա: Գյուղվարչության պետի հետ բարձրացանք նաև Թովմասարի սարահարթ, որտեղ գրեթե 8000հա հացահատիկի (ցորեն և գարի) աշնանացան է կատարվել:

 -100հա տարածք այժմ սև ցելի տակ է. –ասաց Լ. Սիմոնյանը; 10 անգամ ավելի տարածք էլ թողել ենք կանաչ ցելի համար, այսինքն հերկելու ենք այն ժամանակ, երբ կանաչ խոտը 10-15 սմ կբարձրանա: Բացատրեց, որ խոտի կանաչ զանգվածը հարուստ է ազոտով, որն էլ կմնա հողի մեջ՝ պարարտացնելով այն:

 Անցած ձմռանն այստեղ ևս աննախադեպ ցրտահարություն եղավ, որի պտաճառով աշնանացանի որոշ հատվածներում հատկապես գարու ծիլերը (մոտ՝ 20-25 տոկոսը)  ցրտահարվել են: Գրեթե 100հա տարածք էլ վարակված է գնայուկ բզեզով: Լ. Սիմոնյանը կարևորեց պայքարն այդ վնասատուների դեմ՝ ասելով, որ յուրաքանչյուր հեկտարի համար անհրաժեշտ է մոտ 15.000 դրամ, այլապես վարակված տարածքները կմեծանան. Անցած աշնանը և այս գարնանը աշխատանքներ են տարվել մկնանման կրծողների դեմ պայքարում, որը տվել է լավ արդյունք: Շրջանում անցած աշնան ընթացքում կատարվել է 17.171հա հացահատիկի՝ ցորենի ու  գարու աշնանցան; Լ. Սիմոնյանը տեղեկացրեց՝ նախատեսված է նաև 3000-3500հա գարնանացան կատարել: Դրա մեջ է մտնում նաև բանջարաբոստանային մշակաբույսերի, բոստան-պարենի, եգիպտացորենի և այլ բույսերի  ցանքսը: Պլանավորված է շրջանում ընդհանուր ցանքսը 21 հազար հեկտարը գերազանցել:

Բանջարաբոստանային մշակաբույսերի՝ ավելի շատ արտադրելու նպատակով ԱՀ կառավարությունը կես և ավելի հեկտար նման բույսեր մշակողներին անհատույց հատկացնում է ֆինանսական աջակցություն՝ 1հա-ի համար 200.000 դրամ: Որոշ բույսերի արտադրության համար անհատույց հատկացվում է սերմացու, իսկ յուղատու բույսեր (արևածաղիկ, հլածուկ, սոյա, կտավատ) արտադրողներին, բացի սերմացուից, կտրվի ֆոսֆորական և կալիումական պարարտանյութ: Այս տարի համայնքներից ավելի շատ հայտ է ներկայացվել առվույտի սերմացուի համար: Այս օրերին արվում է հնարավորը՝ բարձր բերքատվություն ապահովելու նպատակով: Ժամանակն է նաև՝ իրականացնել հակահրդեհային աշխատանքներ:

  Զոհրաբ Ըռքոյան»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search