Մարտի 14-ին կայացած Կառավարության հերթական նիստում հաստատվել է ԼՂՀ 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող՝ ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ու օգտագործման, ինչպես նաև ԼՂՀ 2017թ.-ի զբոսաշրջության ոլորտի զարգացման ծրագրերը և դրանց իրականացման միջոցառումների ցանկերը:
Ստեղծվել է «Տյաք» պետական պատմամշակութային արգելոց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Որոշմամբ նաև ստեղծվել է «Տյաք» պետական պատմամշակութային արգելոց և հաստատվել է դրա կանոնադրությունը: Հաստատվել է նաև ԼՂՀ Շուշիի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը և ուժը կորցրած է ճանաչվել ԱՀ կառավարության 1998թ.-ի սեպտեմբերի 15-ի N 185 որոշումը:
Ներկայացված հարցերի շարքում նիստում հավանության են արժանացել նաև ԱՀ 2017թ.-ի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերի ծրագիրը ու ցանկը: