Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը հանուն իր քաղաքական շահերի պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի. Կարեն Միրզոյան

Հունաստանի Պելոպոնեսի համալսարանին կից Միջերկրական, մերձավորարևելյան և իսլամական հետազոտությունների կենտրոնի, ՀՅԴ Հայ դատի Հունաստանի հանձնախմբի և Պանդիո համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախաձեռնությամբ մարտի 15-ին տեղի է ունեցել «Կայունությունը և անվտանգությունը Կովկասում. իրադրությունը Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջոցառում:

Ադրբեջանը հանուն իր քաղաքական շահերի պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի. Կարեն Միրզոյան

Ադրբեջանը հանուն իր քաղաքական շահերի պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի. Կարեն Միրզոյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, միջոցառմանը ներկա էին Կաթողիկոսական փոխանորդ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը, Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Հունաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Խարիս Թեոխարիսը, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ ու լրագրողներ։ րպես հիմնական բանախոս, հանդես է եկել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ով իր ելույթում անդրադարձ է կատարել Արցախում տեղի ունեցող գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը, կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության մի շարք խնդիրների։

Իր խոսքում ԱԳ նախարարն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից ուժի և ուժի կիրառման սպառնալիքի վրա հիմնվելը շարունակում է մնալ տարածաշրջանում լարվածության պահպանման հիմնական պատճառ և հանդիսանում է հակամարտության կարգավորման ճանապարհին ծառացած գլխավոր խոչընդոտներից մեկը։ Այս համատեքստում նա նշել է, որ հատկապես վերջին շրջանում իրավիճակի հետևողականորեն սրմանն ուղղված Ադրբեջանի գործողությունները և հակամարտության խաղաղ ու վերջնական կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայությունը վկայում են, որ Ադրբեջանը հանուն իր քաղաքական շահերի պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի, ընդհուպ մինչև ռազմական գործողությունների հրահրումը, ինչը և տեղի ունեցավ 2016 թ․ ապրիլին։

Նախարարը շեշտել է, որ միայն շնորհիվ Արցախի պաշտպանության բանակի վճռական գործողությունների հաջողվեց կասեցնել ռազմական ագրեսիայի հետագա ընդարձակումը և պարտադրել Ադրբեջանին հարգել զինադադարի ռեժիմը, որը ցույց է տալիս, թե որքան կարևոր է Արցախի Հանրապետության դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային անվտանգության համակարգի անքակտելի մաս և անվտանգության մատակարար։

Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին՝ Կարեն Միրզոյանը նշել է, որ ապրիլյան ագրեսիան կասկածի տակ դրեց խաղաղ կարգավորման հեռանկարները, և շեշտել, որ նման իրավիճակում առաջնային խնդիր է լիարժեք բանակցությունների վերականգնման համար պայմանների ստեղծումը, մասնավորապես, 1994 թ. և 1995 թ. համաձայնագրերով սահմանված հրադադարի ռեժիմի լիակատար վերականգնումը և 2016 թ. մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անհապաղ իրագործումը:

Ներկայացնելով Արցախում պետականաշինության գործընթացները՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է. «Արցախի պետականության ժողովրդավարական զարգացումն անշրջելի գործընթաց է, ինչի վառ օրինակն է 2017 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած նոր Սահմանադրության ընդունումը։ Անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից, Արցախի Հանրապետությունը չի շեղվի իր ժողովրդավարական ուղուց և կշարունակի պայքարը միջազգային հանրության կողմից իր ինքնորոշումը ճանաչելու ուղղությամբ»։

Միջոցառման ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

Արցախի արտաքին գործերի նախարարի աշխատանքային այցը Հունաստան ավարտվել է։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search