ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի գրասենյակի աջակցությամբ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը աշխատանքային այցով գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Ռուբեն Մելիքյանը ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացրել է ապրիլյան պատերազմում Ադրբեջանի կատարած վայրագությունները և Լապշինի գործը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտի 8-ից ի վեր Նյու-Յորքում, Բոստոնում, Փրովիդենսում, Վաշինգթոնում Ռուբեն Մելիքյանն ունեցել է 33 միջոցառում, այդ թվում՝ յոթ հրապարակային ելույթներ ակադեմիական հանրության, ինչպես նաև Սփյուռքի տարբեր շրջանակների առջև։
Մարտի 15-ին և 16-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը կոնգրեսականներ Վալդաոյին, Շիֆին և Մըքգավըրնին ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում առկա մտահոգությունները։ Մասնավորապես, քննարկվել են ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները, ինչպես նաև Լապշինի գործը։
Նույն հարցերը ավելի վաղ Փրովիդենսում քննարկվել էին կոնգրեսական Սիսիլինիի հետ։