Գերմանիայի նորընտիր նախագահ, երկրի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կիրակի օրը` մարտի 19-ին, պաշտոնապես կստանձնի իր պաշտոնը
Շտայնմայերը պաշտոնապես կստանձնի Գերմանիայի նախագահի պաշտոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նախօրեին` մարտի 18-ին, ավարտվեց նրա նախորդի` Յոհախիմ Գաուկի լիազորությունների հնգամյա ժամկետը, հաղորդում է DW-ն:
Իշխանությունը փոխանցելու պաշտոնական արարողությունը տեղի կունենա Բեռլինի Բելվյու նախագահական պալատում: Դրան, ըստ ավանդության, կմասնակցեն քաղաքական գործիչների կանայք` ապագա առաջին տիկին Էլկե Բյուդենբենդերը եւ նրա նախորդը` Դանիելա Շտադտը: Արարողությունից հետո Գաուկը կնոջ հետ կլքի նախագահական պալատը: