Իր ԱՄՆ այցի ժամանակ Իրաքի վարչապետ Հեյդար էլ-Աբադին ԱՄՆ ղեկավարության հետ կքննարկի ահաբկչության դեմ պայքարում անվտանգության եւ համագործակցության հարցերը:
Իրաքի վարչապետը Վաշինգտոնում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Իրաքի վարչապետի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Կոնգրեսի անդամների հետ տեղի կունենա մարտի 20-ին: Նշվում է, որ Հեյդար էլ-Աբադին մտադիր է բարձրացնել ահաբեկչության հետ կապված եւ երկրների ռազմական համագործակցության վերաբերյալ հարցերը: Ծրագրվում է նաեւ քննարկել քաղաքականության, անվտանգության, առեւտրի ոլորտում ռազմավարական շրջանակային համաձայնագրերը, որոնք իրաքյան կողմի մոտ հարցեր են առաջացնում, հաղորդում է Al Hayat պարբերականը:
Միջազգային հարաբերությունների գծով Իրաքի խորհրդարանական կոմիտեի անդամ Աբաս էլ-Բայաթիի խոսքով` Իրաքը «տրամադրված է ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության շարունակությանը»: Նա նշում է, որ խոսքը Իրաքի զինծառայողների նախապատրաստության, ամերիկյան զինամթերքի մատակարարումների եւ հետախուզական տվյալները փոխանակելու մասին է:
ԱՄՆ ղեկավարության հետ հանդիպումից հետո վարչապետը մտադիր է մասնակցել հակաահաբեկչական կոալիցիայի նախարարների մակարդակով հանդիպմանը, որը գլխավորում է Վաշինգտոնը: