Կունգ-ֆուի Հայաստանի հավաքականը 11 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում անցկացված «Եվրասիայի Գավաթ» մրցաշարի սանդա ոճում:
Հայ մարտիկները եզրափակիչում հաղթել են ադրբեջանցիներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մրցաշարին մասնակցել են նաեւ Պակիստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի մարզիկները: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել 13 մարտիկներ:
57 կգ քաշային կարգում Հայկ Գասպարյանը (17-19 տարեկան) եւ Վարդան Աբրահամյանը (15-17տարեկան) եզրափակիչում հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչների: