«Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում:
Այստեղ ամեն ինչն արագ է զարգանում և ցավ եմ ապրում, որ Արցախը ճանաչված չէ աշխարհի կողմից. չեխ լրագրող
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆորումի մասնակից չեխ լրագրող, թարգմանչուհի Պետրուշկա Շուստրովան ասել է, որ 8 տարի առաջ կրկին եղել էր Արցախում՝ ֆիլմ նկարահանելու նպատակով:
«Ստեփանակերտը բոլորովին այլ քաղաք է դարձել: Այստեղ ամեն ինչն արագ է զարգանում և ցավ եմ ապրում, որ Արցախը ճանաչված չէ աշխարհի կողմից: Այս փոքրիկ երկարամասում շատ գեղեցիկ բաներ են արվում»,- ասել է Պ. Շուսրովան:
Չեխ բլոգերը նշել է, որ շատ կարևոր է, որ բլոգերները պահեն լրագրողական գործառույթները ու միայն գրեն ճիշտն ու երևույթները լուսաբանեն անկողմնակալ: «Բայց նաև պետք է ինչ որ մեկը չկառավարի նրանց աշխատանքները: Հակամարտությանը ես լավ ծանոթ եմ, բայց այն օբյեկտիվ ներկայացնելու խնդիր կա, քանի որ ամեն կերպ այն խեղաթյուրվում է Ադրբեջանի կողմից: Ես Ադրբեջանում ընկերներ ունեի, որոնց մեծ մասն արդեն լքել են այդ երկիրը, քանի որ այնտեղ ընդիմություն, այլակարծություն ու իրավունքի պաշտպաններ չկան»,- մանրամասնել է Պ. Շուսրովան: