Ապրիլյան իրադարձություններից հետո առաջնագծում արագացել են ինժեներական աշխատանքների ու սպառազինությամբ համալրվելու տեմպերը։
Արցախցի դիպուկահարները մի քանի անգամ ավելի լավ են նախապատրաստված, քան ադրբեջանցիները. Լեւոն Մնացականյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը՝ «Հետք» պարբերականի հետ հարցազրույցում։
Նրա խոսքով՝ համապատասխան աշխատանքներ տեղի են ունեցել նաեւ նախկինում, իսկ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան արագացրեց դրանց իրականացման տեմպերը։ Համապատասխանաբար, մենք փոփոխություններ ենք սահմանել զինծառայողների նախապատրաստման մեթոդիկայում», - նշել է Լեւոն Մնացականյանը։ Նա ընդգծել է, որ արցախցի դիպուկահարները մի քանի անգամ ավելի լավ են նախապատրաստված, քան ադրբեջանցիները։
Խոսելով Ադրբեջանի գնած զենքի մասին՝ գեներալը նշել է, որ այլ հարց է տիրապետել զենքին, մեկ այլ՝ կիրառել այն։ «Եթե զինամթերքն առկա է, դա դեռ չի նշանակում, որ նրանք կարող են դա կիրառել։ Կարելի է ասել՝ դա նշանակում է, որ սպառազինության օգտագործման գործակիցը նրանց մոտ 0,2-0,3 տոկոս է կազմում», - նշել է Մնացականյանը։