Artsakhpress

Քաղաքական

Վարդան Տողանյանը հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններում դինամիկ զարգացում է տեսնում

Հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է:

Վարդան Տողանյանը հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններում դինամիկ զարգացում է տեսնում

Վարդան Տողանյանը հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերություններում դինամիկ զարգացում է տեսնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

«Այս ոլորտում գոյություն ունի երկու հարթություն, դրանցից երկուսում էլ համագործակցությունն ակտիվ կերպով զարգանում է։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, գուցե որոշ հարցերում, որոշ իրավիճակներում եղել է ոչ համարժեք կամ ուշացած արձագանք, բայց Հայաստանը և  գործընկերները, որոնք աշխատում են ՀԱՊԿ-ում, մշտական շփման մեջ են, սկզբունքորեն հասկանում ենք նրանց անհանգստությունը: Նրանց ցանկությունը` աջակցել և հասկանալ այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Հայաստանը»,- ասաց  Տողանյանը։

Նրա գնահատմամբ`ռազմական ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը տարբեր միջոցներով զարգացում է ապրում:

«Մենք դիվանագիտական խողովակներով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության , մեր ռազմական գերատեսչությունների միջոցով ակտիվ շփման մեջ ենք։ Այստեղ կա ամբողջական վստահություն և հասկացվածություն: Ռազմադիվանագիտական ոլորտն այնքան նուրբ ոլորտ է, որ ոչ միշտ է հնարավոր խոսել դետալների մասին, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ համագործակցությունը դինամիկ զարգանում է: Կան մի շարք հարցեր, խնդիրներ որոնք պետք է դեռ քննարկվեն, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,- ասաց Տողանյանը:

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Կոչ ենք անում Արցախի խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ․ ՀՀ ՊՆ

Search