Artsakhpress

Քաղաքական

Դեսպան Վարդան Տողանյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին

«Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը հայտնել է, որ շուտով տեղի է ունենալու հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Դեսպան Վարդան Տողանյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին

Դեսպան Վարդան Տողանյանը հայ-ռուսական հարաբերությունների մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Գնահատելով Ռուսաստանի և Հայաստանի միջև 25 ամյա դիվանագիտական հարաբերությունները, դեսպան Տողանյանը նշել է, թե՝ իրականում հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե 25, այլ 300 տարվա պատմություն ունեն, հայտնում է panorama.am-ը:

«Քառորդ դարյա ժամանակահատվածում մենք հասել ենք ռազմավարական գործընկերության մակարդակի: Այդ ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները վերջնականապես ձևավորվեցին և ամրացան: Այս ժամանակահատվածում ստորագրվել են երկկողմ համաձայնագրեր և պայմանագրեր գործնականում բոլոր պետական կառույցների և գերատեսչությունների միջև»,- նշել է դեսպանը և ընդգծել, որ Հայասատնի և Ռուսաստանի տարբեր տարածաշրջանների միջև համագործակցությունը նույնպես զարգանում է:

ՌԴ-ում որպես Հայաստանի դեսպան, իր աշխատանքային գործունեության մեջ  հատուկ տեղ է զբաղեցնելու «հասարակական ծանրաբեռնվածությունը»:

«Ես դեսպան նշանակվեցի նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ պաշտոնական այցից երկու օր առաջ: Եվ առաջին իսկ օրվանից սկսեցի զբաղվել նախագահի այցելության կազմակերպչական աշխատանքներով: Հայկական ընկերությունները շատ նախագծեր և գաղափարներ ունեն Ռուսաստանում աշխատելու ուղղությամբ: Մեր կողմից մենք կնպաստենք այդ նախագծերի բարձր մակարդակով քննարկումներին: Հասարակական բեռնվածությունը հատուկ տեղ է զբաղեցնելու իմ աշխատանքում: Ակտիվորեն մասնակցելու եմ մշակութային և մարդասիրական նախագծերին և գործողություններին, որոնք վերաբերում են հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը: Ի դեպ, այս տարի հոբելյանական է, եթե կարելի է այդպես անվանել։ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսական և Նոր Նախիջևանյան թեմն արդեն 300 տարի է գործում է Ռուսաստանում»,- նշել է դեսպանը և հավելել, որ իրենք ակտիվորեն մասնակցում են այդ օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:

Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, մասնավորապես հարցին, թե՝ բավարարում է եվրասիական ինտեգրացիոն ուղու ընտրությունը, դեսպանը նշել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ էլ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցել է, սակայն գիտակցված կատարել է ԵԱՏՄ-ին անդամակցելու ընտրությունը:

«Եթե նայենք վիճակագրությանը, ապա ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ունենք ապրանքաշրջանառության նշանակալի աճ: Դեռ շատ տարիների աշխատելու տեղ ունենք նոր միության ձևավորման գործում, առավել ևս Հայաստանի համար, որը ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից գտնվում է անօրինական շրջափակման մեջ: Պետք է հասկանալ, որ ստեղծվել է վերազգային կազմակերպություն: Մի խոսքով, Հայաստանը գոհ է իր ընտրությունից»,- նշել է դեսպանը:

Արցախի հիմնահարցին անդրադառնալով դեսպան Տողանյանը հայտարարել է, որ հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով: 1994թ.-ին զինադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր, հակված է հակամարտության կարգավորման դիվանագիտական ճանապարհին:

«Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին: Երևում է, որ մեր գործընկերները այնքան էլ պատրաստ չեն քաղաքական ճանապարհով կարգավորման: Երևանը իր հերթին իր շնորհակալությունն է հայտնում Ռուսաստանին միջնորդական առաքելության ցուցաբերման, ինչպես նաև քաղաքական և դիվանագիտական ճանապարհով խնդրի կարգավորման ամուր դիրքորոշում ունենալու համար»,- նշել է Տողանյանը:

ՀԱՊԿ-ի շրջանակներում հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերություններում դեսպանը ակտիվություն է նկատում. «Այժմ Երևանը թարմացնում է իր սպառազինությունը և ակտիվացնում է Ռուսաստանի հետ կոոպերացիան: Իհարկե ամեն ինչ չէ, որ հարթ է, ինչպես կցանկանայինք, սակայն չնայած մի շարք տեխնիկական հարցերի, կարծում եմ, այս ոլորտում երկկողմ հարաբերությունները շատ բարձր են»:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՌԴ կատարած այցին դեսպանը այն գնահատել է «հագեցած  և արդյունավետ». Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ սկսած մարդասիրական և տնտեսական հարցերից, վերջացրած՝ ռազմատեխնիկական համագործակցությամբ:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search