Artsakhpress

Հասարակական

Մեր լավագույն ուսանողներին աշխատանքի ենք տեղավորում. Շուշիի պետական հումանիտար քոլեջի տնօրեն (լուսանկարներ)

Շուշիի Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի առկա և հեռակա բաժիններում սովորում է 160 ուսանող:

Մեր լավագույն ուսանողներին աշխատանքի ենք տեղավորում. Շուշիի պետական հումանիտար քոլեջի տնօրեն (լուսանկարներ)

Մեր լավագույն ուսանողներին աշխատանքի ենք տեղավորում. Շուշիի պետական հումանիտար քոլեջի տնօրեն (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է քոլեջի տնօրեն Ջիվան Հայրապետյանը՝ տեղեկացնելով, որ իրենց  ուսումնական հաստատությունում գործում  են    հետևյալ մասնագիտություններով   բաժիններ՝ հագուստի մոդելավորում, միջավայրի դիզայն, զարդարային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ՝ նկարիչ-վարպետ, բրուտագործ, գորգագործ, կարպետագործ, փայտի փորագրություն, սոցիալ-մշակութային գործունեություն և ժողովրդական-գեղարվեստական ստեղծագործություն, զբոսաշրջություն, ռադիոէլեկտրոնային տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում:

«Տարեցտարի նկատվում է ուսումնական հաստատություն դիմողների թվի աճ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում զարդարային-կիրառական արվեստին  և  ժողովրդական  արհեստներին, քանի որ Արցախն  այդ մասնագետների կարիքն ունի,-ասել է Ջ. Հայրապետյանը և ընդգծել,- քոլեջի ուսանողների լավագույն ձեռքի աշխատանքները ներկայացվում են ցուցահանդեսներում»:

Ջ. Հայրապետյանի խոսքով՝ առկա բաժնում ուսման տևողությունը 4 տարի է, հեռակա  բաժնում՝ 3:

«Մեր ուսումնասիրություններն  արձանագրել  են, որ քոլեջն ավարտածների 70 %-ը կարողանում է աշխատաշուկայում գործ  գտնել: Քոլեջն  ավարտած մեր  ուսանողներին մենք  էլ, հնարավորություններ  ունենալու դեպքում,  ապահովում  ենք  աշխատանքով. այսօր  արդեն   ունենք 7 ուսանող, որոնց  աշխատանքի  ենք  տեղավորել.  նրանք  մեր  լավագույն  շրջանավարտներն  են  եղել»,-մանրամասնել է Ջ. Հայրապետյանը:

Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջի հագուստի մոդելավորում բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Ինեսա Պետրոսյանն էլ ասել է, որ ինքը  մանկուց սիրել է հագուստի  դիզայնով  զբաղվելը:

«Երբ իմացա, որ այս քոլեջում կա հագուստի մոդելավորում բաժին, ես ընտրեցի  հենց  այդ մասնագիտությունը: Հայկական մոտիվներով նորաոճ զգեստներ եմ կարում:   Արդեն  ունեմ պատրաստի վերնաշապիկներ, կիսաշրջազգեստներ և շրջազգեստներ»,-նշել է Ի. Պետրոսյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search