Այս տարի 8 ամերիկահայեր կլինեն ԱՄՆ-ի Էլիս կղզու հեղինակավոր Պատվավոր մեդալ ստացողների թվում:
8 հայ Էլիս կղզու Պատվավոր մեդալ կստանա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
Մայիսի 17-ին մեդալով պարգեւատրելու արարողության ժամանակ այն կստանան Վարանտ Ֆրանք Մելքոնյանը, բժիշկ Կարո Դերձակյանը, Արա Թեքյանը, Ջոան Աղաջանյան Քուինը, Լուսինե Մարտիրոսյանը, Հարվի Անդրանիկ Մադաթյանը, Ռութ Բեդեւյանը եւ Գուրգեն Բերքսանլարը:
Էլիս կղզու Պատվավոր մեդալը ամեն տարի հանձնվում է ԱՄՆ ականավոր քաղաքացիների խմբին, որոնք այն մարդկանց օրինակ են, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են հասարակությանը ծառայելուն, պահպանել եւ մեծարում են իրենց պատմությունը, ավանդույթները եւ արժեքները: Կազմակերպությունն այս պարգեւով գնահատում է ԱՄՆ-ի զարգացման մեջ ներգաղթյալների եւ նրանց երեխաների փորձը եւ ավանդը:
Անցյալ տարի մեդալ է ստացել 7 հայ՝ Գարրի Նաջարյանը, Վահե Կարապետյանը, Մայք Սարյանը, Քրիսթոֆեր Ատամյանը, Թեդ Չագլասյանը, Մայք Ջուլհակյանը եւ Սայմոն Կրիկոր Սիմոնյանը: