«Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ ընթացիկ տարվա հունվարին Հադրութի շրջանի Տող գյուղում վիքի ակումբ է բացվել:
Տողում գործում է վիքի ակումբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Տողի վիքի ակումբի համակարգող Անահիտ Ավագյանը և նշել, որ ակումբ կարող են հաճախել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման:
«Ներկա դրությամբ՝ վիքի ակումբ է հաճախում 33 երեխա. նրանք խմբագրական աշխատանքներով են զբաղվում: Կատարում են նաև թարգմանություններ, որոնք խթանում են լեզուների զարգացմանը,-ասել է Ա. Ավագյանը և ավելացրել,-նրանք, ովքեր ցանկություն ունեն զինվել գիտելիքներով, կարող են այցելել վիքի ակումբ»:
Տողի վիքի ակումբի համակարգողի խոսքով՝ ակումբ հաճախող երեխաները գիտելիքներ և ինտելեկտ են ձեռք բերում, գտնում նոր ընկերներ:
Ա. Ավագյանի խոսքով՝ կազմակերպելու ենք վորքշոփեր՝ դրանով հնարավորություն տալով բոլորին՝ ընդգրկվելու խմբագրական և թարգմանական աշխատանքներին: