Artsakhpress

Քաղաքական

Ամերիկյան պարբերականը հավասարության նշան է դրել Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաների տեսակետների միջև

Ամերիկյան Foreign Policy պարբերականը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը՝ թեմայի շուրջ զրուցելով Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ:

Ամերիկյան պարբերականը հավասարության նշան է դրել Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաների տեսակետների միջև

Ամերիկյան պարբերականը հավասարության նշան է դրել Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաների տեսակետների միջև

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հատկանշական է, որ պարբերականը խնդիրը դիտարկել է՝ Արցախի և Ադրբեջանի պաշտոնյաների տեսակետների միջև հավասարության նշան դնելով, ինչը, նկատենք, ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցների կողմից, հատկապես վերջին շրջանում, առաջին դեպքը չէ:

Հրապարակումը համառոտ թարգմանությամբ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:   

Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչվել միջազգային հանրության կողմից։ Երկիրը, այնուամենայնիվ, հայտարարում է իր ինքնիշխանությունը և ունի իր սեփական իշխանությունը։

Foreign Policy-ի հետ հարցազրույցի ընթացքում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ հակամատությունը սառեցված չէ, կողմերը գտնվում են լարվածության մեջ, սակայն հանգիստ վիճակում։

«Վերջին 10 ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի 20 զինվորներ են սպանվել և 95-ը՝ վիրավորվել։ Ադրբեջանական կողմը ևս կորուստներ է կրել»,- նշել է Մելիքյանը և ավելացրել, որ ինքը մարդու իրավունքների, այլ «ոչ թե հայերի իրավունքների պաշտպան» է: Այս կապակցությամբ նա պատմել է իր գործադրած ջանքերի մասին, թե ինչպես է ադրբեջանցուն, ով մեղադրվում է անկարգություններ հրահրելու նպատակով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար, իր աջակցությամբ փաստաբան տրամադրել։ Սակայն, նրա խոսքով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում չի ճանաչում մարդկանց իրավունքներն ու մարդասիրությունը, այն դեպքում, երբ «իրավունքները պետք է լինեն համընդհանուր»։

Իրավիճակն ադրբեջանական կողմից դիտարկվում է այլ կերպ։ Ադրբեջանի դեսպանատան հյուպատոս Վուգար Գուրբանովը նշել է, որ ադրբեջանցիները տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից և շրջակա տարածքներից։ «Խոսքը ոչ միայն օկուպացված տարածքների մասին է, այլ՝ ինչպես են դրանք օկուպացվել»,- ասել է նա FP-ին։

Եթե Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ քանի դեռ Ադրբեջանը չի փոխում իր հայատյաց քաղաքականությունը, բանակցություններն ու հայտարարություններն ապարդյուն կլինեն, ապա Գուրբանովը հերքել է այն՝ անվանելով հայկական ազգայնամոլություն և մեջբերել ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունը. «Առանց բանակցությունների սկսման, ոչ մեկը տարածաշրջանում խաղաղություն չպետք է ակնկալի»։

Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը FP-ին ուղարկած էլեկտրոնային նամակում ասում է. «Իրականությունն այն է, որ Հայաստանը ուժ է կիրառել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ՝ օկուպացնելով Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։ Հայաստանը «իր օկուպացիոն և տխրահռչակ էթնիկ զտումների քաղաքականությամբ փորձում է հակամարտությունը ներկայացնել՝ որպես Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերի ինքնորոշման խնդիր»։

Նրան հակադարձել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը՝  նշելով, որ այն չի եղել տարածքային վեճ, այլ ինքնորոշման հարց, և Ադրբեջանը «ոչ միայն խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այլև խաթարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի հիմքերը»։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search