Մոսկվան շարունակում է որոշակի դերակատարում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակի ապակայունացման հարցում:
ՆԱՏՕ-ի գեներալ. Մոսկվան շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ապակայունացնող դեր կատարել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Եվրոպայում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի Զինված ուժերի զորահրամանատար Քերթիս Սկապարոթին հայտարարել է Սենատի զինված ուժերի հարցերով Կոմիտեում անցկացված լսումների ժամանակ:
Ամերիկացի գեներալն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է սնուցել հարեւան երկրներում «ձգձգվող հակամարտությունները»: «Մոսկվան շարունակում է դերակատարում ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ապակայունացման մեջ՝ զենք վաճառելով երկու կողմերին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, Հայաստանում զորքերի տեղակայման պահպանմամբ, չնայած Մինսկի խմբում համանախագահ լինելու միջազգային պարտավորությանը, որին հանձնարարված է հասնել հակամարտության կարգավորմանը»,- նշել է նա:
Գեներալի խոսքով՝ սովորական եւ միջուկային սպառազինության ոլորտում վերջին իրադարձություններին հավելվել է այն, որ Ռուսաստանը կիրառում է ոչ ուղղակի գործողությունների տասնամյա ռազմավարություն՝ ուղղված պարտադրանքին, ապակայունացմանը եւ մյուս երկրների վրա կործանարար ազդեցության օգտագործմանը: