Նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին այցելել են Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր:
ԱՀ ե ՀՀ նախագահներն այցելել են ՊԲ զորամասեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավորվարչությունից հայտնեցին, որ ԱՀ ե ՀՀ նախագահները ծանոթացել են զինծառայողների ծառայությանն ու կենցաղային պայմաններին, հանդիպել զինծառայողների ծնողներին եւ ներկա գտնվել զորամասերից մեկում հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ կազմակերպված համերգին: