«Հայաստանը միշտ հրաշալի մասնակիցներ է ուղարկում «Եվրատեսիլ», այս տարին եւս բացառություն չէ։
Արծվիկը ֆենոմենալ ընտրություն է Հայաստանի համար․ The Huffington Post
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթող Արծվիկը հնարավոր է՝ «Եվրատեսիլը» տանի Հայաստան»,-NEWS.am STYLE-ի փոխանցմամբ՝ գրում է ամերիկյան հայտնի The Huffington Post պարբերականը՝ անդրադառնալով Հայստանի եվրատեսիլյան մասնակցի ընտրությանը։
Պարբերականին հատկապես դուր է եկել Արծվիկի եզրափակչի ելույթը, որի ընթացքում երգչուհին կատարեց Ուիթնի Հյուսթոնի «I Have Nothing» հայտնի հիթը։
«Նա հրաշալի կատարեց այդ երգը։ Նրա տաղանդն ուղղակի աննկարագրելի է։ Ճիշտ ընտրված երգն ու բեմադրությունը նրան իսկապես կարող են հասցնել մրցույթի առաջին հորիզոնական»,-կարծում է պարբերականը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի անց է կացվելու Կիեւում՝ մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին: Արծվիկը մրցույթին ներկայանալու է «Fly With Me» երգով՝ առաջին կիսաեզրափակչի ժամանակ։