Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:
Մարմնարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում դարձավ արծաթե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկերի վարժությունում կայացավ եզրափակիչը: Արթուր Դավթյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Ավելի վաղ, աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը դարձավ ոսկե մեդալակիր: