Երեկ՝ մարտի 26-ին կայացավ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի «Հայաստանի Գավաթի» պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին թվով 147 մարզիկներ:
Կայացել է կիոկուշին կարատեի Հայաստանի Գավաթի պատանեկան առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 27, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Նախորդ մրցաշարի լավագույն և ֆեդերացիայի փորձառու մարզիկները հանդիսատեսին ներկայացրեցրին դիտարժան մենամարտեր:
Այս մրցաշարի առաջին տեղ գրաված մարզիկները հետագայում հնարավորություն կունենան ներկայացնելու Հայաստանը արտերկրյա առաջնություններում:
Առաջիկայում նրանց սպասվում է մասնակցել ապրիլի 22-ին Թիֆլիսում կայանալիք Կովկասի առաջնությանը և վերջինիս հաջորդող Աշխարհի առաջնությանը Ռումինիայում (մայիսի 27-28):