Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կարիկը պատմել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին առաջին անգամ տեսնելու մասին, ինչպես նաև գովեստի խոսքեր շռայլել 28-ամյա ֆուտբոլիստի հասցեին:
Կարիկ. Մխիթարյանն ունի ներուժ դառնալ այն, ինչ ցանկանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Առաջին անգամ, երբ նախամրցաշրջանային հավաքի ժամանակ տեսա Մխիթարյանին, մտածեցի. «նա կատարյալ խաղացող կլինի»: Մեկ րոպե անց այդ մասին հայտնեցի Էշլի Յանգին: Երբեմն դա տեսնում ես խաղացողի մեջ, երբեմն` ոչ: Երբեմն անընդհատ ես տեսնում դա:
Միկին օգտագործում է երկու ոտքերն էլ, նա շրջվում է, կտրուկ է և արագ: Կարծում էի, որ նա ունի ներուժ դառնալ այն, ինչ ուզում է լինել: Հենրիխը չափազանց խելացի է: Ինձ դուր է գալիս այն, թե ինչպես է նա խաղում:
Երբեմն խաղում ես ֆուտբոլիստների դեմ, ովքեր տաղանդավոր են, սակայն վտանգավոր չեն: Նրանք կարող են ունենալ աշխարհի ամբողջ տաղանդը, սակայն նրանց դեմ բարդ չէ հանդես գալ, քանի որ նրանք չեն փորձում քեզ: Հենրիխը փորձության է ենթարկում քեզ, քանի որ միշտ ազատ գոտիներ է գտնում, որտեղից կարելի է գրոհել»,- Կարիկի խոսքը մեջբերում է «ESPN»-ը: