Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջությն նախարարությունը բողոքի նամակ է ուղարկել Իրանի ԱԳՆ-ին՝ Արցախում իրանցի երաժիշտ Մեյսամ Խոդրաթի ելույթի կապակցությամբ:
Ադրբեջանը բողոքի նամակ է հղել Իրանին՝ Արցախում իրանցի երաժիշտի ելույթի պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, ադրբեջանցի նախարար Աբուլֆաս Գարաևի խոսքով՝ այս կապակցությամբ համապատասխան պետական մարմինների կողմից բողոքի նամակ է ուղարկվել:
«Մենք մեր դժգոհությունն ենք հայտնել: Այսօր նամակ եմ ստորագրել՝ ուղղված Իրանի պետական համապատասխան մարմիններին և այդ երկրի ԱԳՆ-ին»,-ասել է Գարաևը:
Իրանցի երաժիշտն Արցախում ելույթ է ունեցել մարտի 27-ին: