Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կարևոր ներդրում են կատարել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում, հայտնում է TASS-ը:
Պուտինը կարևոր ներդրում է անվանել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությունը Սիրիայի կարգավորման հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին Ռուսաստանի նախագահը ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում:
«Թուրքիայի հետ միասին Ռուսաստանի և Իրանի մասնակցությունը Աստանայում զինված ընդդիմության ներկայացուցիչների և Սիրիայի կառավարության միջև որպես երաշխավոր երկրների, կարևոր ներդրում է հանդիսանում Սիրիայում խաղաղ քաղաքական կարգավորման հետագա առաջխաղացման համար, նպաստում է միջազգային բանակցություններին և համապատասխանում է Ժնևում ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող գործընթացին»,- հայտարարել է Պուտինը: