Մոսկվան ու Թեհրանը կողմ են հանդես գալիս ահաբեկչության դեմ պայքարի շարունակությանը:
Ռոհանի. Մոսկվան ու Թեհրանը կողմ են ահաբեկչության դեմ պայքարի շարունակությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 28, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է РИА Новости-ն:
«Այսօրվա հանդիպմանը մենք տարածաշրջանային հարցեր ենք քննարկել, մենք քննարկել ենք տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը: Մենք քննարկել ենք մեր տարածաշրջանի ժողովուրդների, երկրների միջեւ առավել սերտ ու մտերիմ հարաբերությունները, մտահոգություն ենք հայտնել, որը գոյություն ունի Սիրիայի եւ Եմենի վերաբերյալ: Նաեւ քննարկել ենք համագործակցությունն ու փոխգործակցությունը, որը մենք վարում ենք ամբողջ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում», — ասել է Ռոհանին: