Artsakhpress

Սփյուռք

Հայոց ցեղասպանության մասին պաստառը փակցվել է Սան Ֆրանցիսկոյի կամուրջի մոտ

Արդեն երեք տարի հաջորդաբար հայկական համայնքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին պաստառ է փակցնում Սան Ֆրանցիսկոյի նեղուցի շրջանում։

Հայոց ցեղասպանության մասին պաստառը փակցվել է Սան Ֆրանցիսկոյի կամուրջի մոտ

Հայոց ցեղասպանության մասին պաստառը փակցվել է Սան Ֆրանցիսկոյի կամուրջի մոտ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Պաստառի վրա,որը փակցվել է Սան Ֆրանցիսկոյի հանրահայտ կամուրջից աջ, գրված է «Հայոց ցեղասպանություն 1915», նաեւ կա հղում GenocideEducation.org կայքին, հայտնում է NBC–ը։

Երեսուն հազարանոց հայկական համայնքը վճարել է պաստառի համար, որն ամբողջ ապրիլի ընթացքում փակցված է մնալու կամուրջի մոտ։ «Լավ է, որ մարդիկ կկարողանան տեսնել պաստառը ամբողջ ապրիլի ընթացքում, քանի որ դրա միջոցով մենք բարձրացնում ենք իրազեկումը ու հետաքրքրություն առաջացնում՝ սա այն ամենն է, ինչ մենք ուզում ենք։ Մենք ուզում ենք, որ մարդիկ այցելեն մեր կայք ու իմանան մեր պատմության մասին»,- հայտնել է հայկական համայնքի ներկայացուցիչ Կիմ Բարդակյանը։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search