Artsakhpress

Հասարակական

«Կարենն ինձ համար զոհված չէ, քանի դեռ նրան հիշում եմ». ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է

Ապրիլյան պատերազմի հերոս, Ջրականում (Ջաբրայիլ) նահատակված սերժանտ Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է։

«Կարենն ինձ համար զոհված չէ, քանի դեռ նրան հիշում եմ». ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է

«Կարենն ինձ համար զոհված չէ, քանի դեռ նրան հիշում եմ». ապրիլյան պատերազմի հերոս Կարեն Ներսիսյանի ծննդյան օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա մեկն էր այն յոթ հերոսներից, ովքեր Ադամ Սահակյանի գլխավորած մարտում ընկերների հետ միասին մի քանի ժամ պայքարել էին հակառակորդի դեմ, կյանքի գնով պաշտպանել Ջրականի դիրքերից մեկը։

Հովհաննես Ներսիսյանը, ով ոչ միայն հերոսի ազգակիցն է, այլեւ մտերիմ ընկերը, ճանաչել է նրան մանկուց, նրա խոսքով՝ դեռ այն ժամանակներից, երբ նոր-նոր էին պատկերացում կազմում ընկերության մասին։ Միասին նույն Բջնի գյուղում են մեծացել, միասին նույն դպրոցը հաճախել, աջակից եղել միմյանց տարբեր հարցերում։

«Կարենն արագ էր մտածում, ինչն արտահայտվում էր նրա խոսքում. շատ արագախոս էր։ Ցանկացած միջավայրում աչքի էր ընկնում եւ տպավորվում հենց այդ հատկությամբ։ Դպրոցում էլ թե' դասընկերների, թե' ուսուցիչների կողմից շատ սիրված աշակերտ էր։ Նրան սիրում էին պահվածքի, յուրօրինակ մտածելակերպի համար։ Սիրում էր տարբեր բնագավառներում իրեն փորձել, աշխույժ ու լեցուն կյանքով ապրել։ Շատ լավ գիտեր մաթեմատիկա, եւ դա հատկապես ընդգծվեց ավագ դասարաններում, երբ ավելի լուրջ սկսեց զբաղվել դրանով։ Այդ առարկայով դասարանում երեւի առաջինն էր»,- վերհիշել է հերոսի ընկերը։

Կարենը զբաղվում էր սպորտով, հաճախում էր համակարգչային դասընթացների: Ընդունվել էր Երևանի ճարտարագիտական համալսարանի էլեկտրոտեխնիկական ֆակուլտետ, որոշ ժամանակ ուսանելուց հետո զորակոչվել էր բանակ։

«Համակարգիչներով, էլեկտրական սարքերով զբաղվել շատ էր սիրում։ Ես մի տարվա զինծառայող էի, որ Կարենն անցավ ծառայության։ Ես Մարտունիում էի, իսկ Կարենը՝ Ջաբրայիլում։ Ընթացքում կապը պահպանել ենք, մի քանի անգամ հանդիպել։  Առաջին անգամ, որ հանդիպեցինք, խոսեցինք,  ասաց՝ դե արդեն հարմարվել ենք, սա էլ է մեզ համար, բոլորս էլ պիտի ծառայենք, ասում էր՝ բոլորս մի նպատակ ունենք էստեղ, դիրք պետք է պահենք, ամեն կերպ էլ ուշադիր լինենք։ Մի հետաքրքիր բան եղավ. ես իմ ծառայակից ընկերոջն ասացի, որ գնալու եմ Ջաբրայիլ Կարենին տեսնելու, ինքն էլ նույն տեղում իր ընկերոջը պետք է գար տեսակցության։ Հետաքրքիր զուգադիպություն էր. պարզվեց, որ այդ ընկերն ու Կարենն էլ միմյանց էին ճանաչում ու ընկերներ էին»։

Հովհաննեսն ապրիլի 2-ին տեղեկացել է Ջաբրայիլում տիրող լարված իրավիճակի մասին, սակայն ընկերոջ մասին դեռ ոչինչ պարզել չի հաջողվել։

«Որ իմացա, մտքովս վատ բան անցավ, չնայած չէի ուզում այդպես մտածել։  Ընկերս իմացել էր Կարենի մասին, բայց ինձ ասել չէր ուզում։ Ադամի հետ են եղել, ես մի քանի անգամ Կարենին հանդիպելու ժամանակ տեսել եմ նրան։ Ընկերներ էին, Կարենը շատ էր պատմել Ադամի մասին. իմացանք, որ այդ ժամանակահատվածում էլ ուրիշ դիրքում էր եղել, բայց ուզել է՝ Ադամի հետ  դիրք պահի»։

Հերոսի ընկերը հավատացած է՝ ապրիլյան պատերազմն առաջին հերթին մեծ ազդեցություն ունեցավ բանակի վրա, ստիպեց էլ ավելի զգոն լինել ու պատրաստ ամեն ինչի։

«Այն ժամանակ միգուցե չէինք սպասում, որ նման լրջությամբ մի բան կարող է լինել, ճիշտ է, դիրք պահող յուրաքանչյուր զինվորն էլ պետք է զգոն լինի, բայց այս պատերազմը կարծես էլ ավելի լրջություն մտցրեց, ավելի զգոնացրեց, մեր բանակն ավելի պատրաստակամ դարձավ. հասկացանք, որ նման բաների ամեն պահի էլ պետք է սպասել, հատկապես երբ սեփական աչքերով ես տեսնում»,-եզրափակեց Հովհաննեսն ու հավելեց.

«Իմ ընկեր Կարենն էլ հիշողությանս մեջ կմնա իր բոլոր լավ կողմերով, այնպես,  ինչպես ես նրան ճանաչել եմ։ Կարենն իրոք այնպիսի մարդ է եղել, որ վատ կողմ չի ունեցել։ Ինչպես նա տպավորված է իմ մեջ, այդպես էլ նրան կհիշեմ մինչեւ իմ կյանքի վերջ։ Նա ինձ համար զոհված չէ, քանի դեռ նրան հիշում եմ։ Զոհված կլինի, երբ ես ու նրա մյուս ընկերները մոռանանք»։

Սյուզի Մուրադյան


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search