Artsakhpress

Տնտեսական

Աշխատավարձի չափերը ԵՏՄ երկրներում

ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը 2016 թվականի դեկտեմբերին 28 հազար 797 ՀՀ դրամով գերազանցել է Բելառուսի, իսկ 95 հազար 105 ՀՀ դրամով Ղրղզստանի համապատասխան ցուցանիշները:

Աշխատավարձի չափերը ԵՏՄ երկրներում

Աշխատավարձի չափերը ԵՏՄ երկրներում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: այս մասին նշվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների բազայում:

Հայաստանի Հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի դեկտեմբերին կազմել է 234 հազար 227 դրամ: 2017 թվականի հունվարին այն նվազել էր մինչև 180 հազար 354-ի, իսկ փետրվարին կազմել է 182 հազար 525 դրամ:

Բելառուսում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի դեկտեմբերին կազմել էր 8 մլն 20 հազար բելառուսական ռուբլի:

Մեկ բելառուսական ռուբլու փոխարժեքը 0,03 ՀՀ դրամ է, ըստ այդմ, Բելառուսում 2016 թվականի դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 205 հազար 430 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Հայաստանում 2016թ. դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցում էր Բելառուսի միևնույն ցուցանիշը 28 հազար 797 դրամով կամ 1 մլն 124 հազար 236 բելառուսկան ռուբլով: Սակայն Բելառուսում 2017 թվականի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է` իջնելով 7 մլն 210 հազար բելառուսական ռուբլու կամ 184 հազար 682 ՀՀ դրամի, ինչը 4 հազար 328 ՀՀ դրամով կամ 1 68 965 բելա ռուսկան ռուբլով գերազանցում է Հայաստանի 2017 թվականի հունվարի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը: 2017 թվականի փետրվարին Բելառուսում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 7 մլն 170 հազար բելառուսական ռուբլի կամ 183 հազար 657 ՀՀ դրամ: Այն 1132 ՀՀ դրամով կամ 44 հազար 193 բելառուսկան ռուբլով գերազանցել է 2017 թվականի փետրվարի Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը:

Ղազախստանում 2016 թվականի դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 154 հազար 632 ղազախական թենգե: Եթե այն վերածենք հայկական դրամի (1 ՀՀ դրամը համարժեք է 1.65 ղազախական թենգեի), ապա 2016 թվականի դեկտեմբերի Ղազախստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կկազմի 241 հազար 231 ՀՀ դրամ, ինչը կգերազանցի Հայաստանի 2016 թվականի դեկտեմբերի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը մոտ 7 հազար դրամով կամ 4 հազար 487 ղազախական թենգեով: ԵՏՀ պաշտոնական վիճակագրական տվյալներում Ղազախստանի 2017 թվականի հունվարի և փետրվարի միջին ամսական անվանական աշխատավարձիՂրղզստանում 2016 թվականի դեկտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 19 հազար 578 սոմ կամ շուրջ 139 հազար 122 ՀՀ դրամ (1 ՀՀ դրամը համարժեք է 0,14 ղրղզական սոմի): Եթե համեմատելու լինենք 2016 թվականի դեկտեմբերի Հայաստանի և Ղրղզստանի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշները, ապա կարելի է ասել, որ Հայաստանում այն 95 հազար 105 ՀՀ դրամով կամ 13 հազար 383 ղրղզական սոմով գերազանցում է Ղրղզստանի ցուցանիշը: 2017 թվականի հունվարին Ղրղզստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նվազել է` կազմելով 13 հազար 768 սոմ կամ 97 հազար 836 ՀՀ դրամ: Չնայած Հայաստանում 2017 թվականի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը ևս նվազել էր, սակայն համապատասխան ժամանակահատվածում այն գերազանցում է Ղրղզստանի ցուցանիշը 82 հազար 518 ՀՀ դրամով կամ 116 հազար 612 ղրղզական սոմով: ԵՏՀ պաշտոնական վիճակագրական տվյալներում Ղրղզստանի 2017 թվականի փետրվարի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը ներկայացված չէ:

ԵԱՏՄ անդամ երկրներում ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը գրանցվել է ՌԴ-ում: 2016 թվականի դեկտեմբերին այն կազմել է 47 հազար 554 ռուսական ռուբլի կամ 405 հազար 234 ՀՀ դրամ: Այն գերազանցում է Հայաստանի 2016 թվականի դեկտեմբերի ցուցանիշը շուրջ 171 հազար ՀՀ դրամով կամ 20 հազար 67 ռուսական ռուբլիով: 2017 թվականի հունվարին Ռուսաստանում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը նվազել է 12 հազար 185 ռուբլիով (103 հազար 835 ՀՀ դրամով)` կազմելով 35 հազար 369 ռուբլի կամ 301 հազար 399 ՀՀ դրամ: Այն գերազանցում է Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշը 121 հազար 45 ՀՀ դրամով: Փետրվարին Ռուսաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 35 հազար 900 ռուբլի կամ 305 հազար 924 ՀՀ դրամ` Հայաստանի փետրվարի ցուցանիշը գերազանցելով 123 հազար 399 դրամով:

Այսինքն` եթե ամփոփելու լինենք Հայաստանի և ԵԱՏՄ անդամ այլ երկրների միջին ամսական անվանական աշխատավարձերի ցուցանիշները, ապա կարող ենք արձանագրել, որ 2016 թվականի դեկտեմբերի ( որոշ երկրների հունվարի կամ փետրվարի ցուցանիշները ներկայացված չեն) ցուցանիշներով Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցում է Բելառուսի ցուցանիշը 28 հազար 797 ՀՀ դրամով և Ղրղզստանի ցուցանիշը` 95 հազար 105 ՀՀ դրամով, Ղազախստանի ցուցանիշին կզիջի 7 հազար ՀՀ դրամով, իսկ Ռուսաստանի` 171 հազար ՀՀ դրամով:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search