Բելգիայի դաշնային խորհրդարանի ստորին պալատի՝ ներկայացուցիչների պալատի պատգամավոր Հենդրիկ Բոգարտը, կապված Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի արդյունքների հետ, առաջարկել է թուրքերին զրկել Բելգիայի հպատակությունից:
Բելգիայի խորհրդարանում առաջարկել են թուրքերին զրկել Բելգիայի քաղաքացիությունից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Թուրքերի կեսից ավելին քվեարկել են ավտորիտար համակարգի օգտին (իշխանության)։ Այժմ պետք է վերջ դնել երկքաղաքացիությանը։ Ընտրեք», —Twitter-ի իր էջում գրել է Բոգարտը։
Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին աջակցել են Բելգիայում թուրքական սփյուռքի 77,1 տոկոսը, ինչի մասին վկայում են հանրաքվեի 44,5 հազար մասնակիցների ձայների հաշվարկները։ Այպսիով, Բելգիայում թուրքերը ցուցաբերել են Էրդողանին Եվրամիության անդամ երկրների շարքում ամենաբարձր աջակցության մակարդակը։
Ավստրայում սահմանադրական բարեփոխումների օգտին են քվեարկել տեղի թուրքերի 73,2 տոկոսը, Նիդերլանդներում՝ 70,3, Ֆրանսիայում՝ 65,2, Գերմանիայում՝ 63, Դանիայում 60,6 տոկոսը։ Սահմանադրական բարեփոխումներին դեմ են արտահայտվել Իսպանիայում բնակվող թուրքերը՝ 86, 7 տոկոս եւ 79,1 տոկոսը՝ Մեծ Բրիտանիայում։
Նշենք, որ ըստ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների՝ խորհրդարանական կառավարման ձեւից անցում է կատարվում նախագահականի: Նախագահի լիազորությունները զգալիորեն ընդլայնվում են, վարչապետի պաշտոնը՝ վերացվում, իսկ նախագահն իրավունք է ստանում նշանակել փոխնախագահին, նախարարների, դատավորների եւ դատախազների կոլեգիայի անդամներին: