Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության ենթադրյալ կազմակերպչի եղբայրը՝ Ակրամ Ազիմովը, որին այսօր կալանավորել են քննության միջնորդությամբ, մահապարտ Ակբարժոն Ջալիլովին է փոխանցել Թուրքիայում ահաբեկչական միջազգային խմբավորման անդամից ստացած գումարը:
Պետերբուրգյան մետրոյի ահաբեկչությունը կարող էին Թուրքիայից հովանավորել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով դատարանի նյութերը։
«Քննությունը ներկայացրել է տվյալներ, որ Ազիմովը շփվել է Ջաիլիլովի հետ ու նրան գումար փոխանցել։ Տվյալ դրամական միջոցները ահաբեկչության պատրաստման համար էին, նա դրանք Թուրքիայում էր ստացել միջազգային ահաբեկչական կազմակերպության ակտիվ մասնակցից»,- News.am-ի փոխանցմամբ՝ ասվում է դատավոր Ելենա Լենսկայայի՝ Ազիմովի կալանավորման մասին որոշման մեջ։
Բացի դրանից որոշման մեջ նշվում է, որ Ազիմովը կեղծել է փաստաթղթեր՝ Ռուսաստանում կազմակերպության անդամների անարգել տեղաշարժի համար։