Artsakhpress

Քաղաքական

ՀԲԸՄ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչներին

Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եվրոպական շուրջ տասը երկրներից պատվիրակության անդամները, ովքեր Արցախ են ժամանել ՀԲԸՄ «Եվրոպան հանուն Արցախի» ծրագրի շրջանակներում, երեկ՝ ապրիլի 22-ին, Ստեփանակերտում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀԲԸՄ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչներին

ՀԲԸՄ պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպել է ՀԿ-ների ներկայացուցիչներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀԿ ներկայացուցիչների հետ ՀԲԸՄ պատվիրակության անդամները քննարկել են փոխգործակցության հարցեր, հետաքրքրվել են առկա հիմնախնդիրներով, զրուցել անելիքների ու ծրագրերի մասին: Հանդիպման ընթացքում ՀԲԸՄ պատվիրակության անդամները պատասխանել են նաև ՀԿ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայ բարեգործական ընդհանուր միության եվրոպական գրասենյակի տնօրեն Նիկոլա Տավիտյանը ասել է, որ Արցախ այցի նպատակը ճանաչողական է, քանի որ պատվիրակության անդամների մի մասն առաջին անգամ է այցելում, և գործնական է, քանի որ տարբեր հանդիպումների ընթացքում փորձում են առանձնացնել այն հիմնական խնդիրները, որոնց շուրջ առաջիկայում կաշխատեն:

«Առաջին հերթին կակտիվացնենք մեր քարոզչական աշխատանքը, որպեսզի եվրոպական ավելի շատ կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելեն Արցախ: Եվրոպայում Արցախը միակ չճանաչված պետությունն է, որի հետ համագործակցություն չկա: Մեզ համար շատ կարևոր է որպեսզի եվրոպացիները կոնկրետ տեղեկություններ և տպավորություններ ունենան, որ այստեղ մարդիկ ապրում և արարում են, ու որ Արցախը միայն հակամարտության գոտի չէ»,- ասել է Ն. Տավիտյանը:

Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանն էլ ասել է, որ հակամարտության քողի ներքո Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ հումանիտար շատ լուրջ խախտումներ են իրականացվում:

«Այս ամենը պետք է ներկայացվի եվրոպական համապատասխան կառույցներին, և այս առումով մեզ լոբբիստական մեծ աշխատանք է սպասվում: Տեղեկատվական դաշտում ևս անելիքները մեծ են,-ասել է Շ. Մինասյանը և հավելել,- առայժմ ինֆորմացիայի հավաքագրման փուլում ենք: Հանդիպումներ ենք ունենում ԱՀ Ազգային Ժողովի, Կառավարության ներկայացուցիչների հետ. այս ամենը պետք է կանոնակարգենք, հայեցակարգ մշակենք, որպեսզի կարողանանք շարունակել մեր հետագա կոնկրետ քայլերը»:



     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search