Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարությանը:
Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին Թրամփի հայտարարությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը, Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատելով ԱՄՆ նախագահի տարածած հաղորդագրությունը ՝ միաժամանակ այն որակելով «սուբյեկտիվ» ու «ապատեղեկատվության արդյունք»:
«Մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփը կխոսի երկու կողմերի կորուստների մասին», – ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Թուրքական գեարտեսչության կարծիքով՝ նման հաղորդագրությունները կարող են փոխադարձ ատելության պատճառ դառնալ երկու ժողովուրդների միջև:
Թրամփն իր հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը»: