Ռուսաստանի կասպիական նավատորմի նավերը՝ Հարավային ռազմական օկրուգի ղեկավարության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հրամանատարությամբ, դուրս են եկել ծով մարտական պատրաստվածության անսպասելի ստուգումների շրջանակներում:
Ռուսաստանն անսպասելի զորավարժություններ է սկսել Կասպից ծովում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Ռուսաստանի կասպիական նավատորմի նավերը անսպասելի ստուգման շրջանակներում դուրս են եկել բազավորման կետից և անցել ուսումնամարտական խնդիրների իրականացմանը»,-ասել է ՀՌՕ մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆևը:Զորավարժությունների մասնակցում են «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային նավերը, «Գրադ Սվիյաժսկ», «Ուգլիչ», «Վելիկի Ուստյուգ» փոքր հրթիռային նավերը, «Վոլգոդոնսկ», «Աստրախան» և «Մախաչկալա» փոքր հրետանային նավերը և այլն: