Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը նվազեցնում կամ դադարեցնում է զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը:
Թրամփը մտադիր է դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալություն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-ի կողմից զարգացող երկրներին ցուցաբերվող օգնության չափը 3 անգամ նվազեցրել է: ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ցուցաբերվող օգնությունը հնարավոր է դադարեցվի Ադրբեջանի, Ղազախստանի , Թուրքմենստանի, Բելառուսի համար: